Երևանում 20-ամյա աղջիկը նետվել է շենքի պատուհանից. վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան. արխիվային լուսանկար
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Երևանում 20-ամյա աղջիկ է նետվել շենքից, նախնական տեղեկություններով` 3-րդ հարկից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
35-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել` Հաղթանակ կամրջից նետվելով
Նշվում է, որ այսօր`ժամը 09:00–ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած:
Դեպքի վայր ժամանած շտապօգնությունը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Անցած շաբաթ գրանցվել է 57 հրդեհ, 1 պայթյուն, 8 ինքնասպանության փորձ. ԱԻՆ-ն ամփոփում է
Ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող 20-ամյա Ինգա Ա.-ն է, որի կյանքի համար հիվանդանոցում բժիշկները պայքարում են:
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: