Բուք, ձյուն, մերկասառույց, ցածր տեսանելիություն․ ինչ վիճակ է հայաստանյան ճանապարհներին

Ժամը 21։20-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի –Sputnik․ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, որոշ ճանապարհներ դժվարանցանելի են։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ներկայացնում է հայաստանյան ճանապարհների վիճակը վերջին 2 ժամերի դրությամբ։ Մասնավորաբար՝ ժամը 20։15-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի,Սպիտակի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի, Վարդենիսի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
«Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Վարդենյաց լեռնանցքը մարդատար տրանսպորտային միջոցների համար անցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ժամը 21։20-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Դեպարտամենտից տեղեկացնում են, որ ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։