Ովքե՞ր են վճարում դեսպաններին. կառավարությունն ավելացնում է դիվանագետների ֆինանսավորումը

Արխիվային լուսանկար
Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ արտերկրում ՀՀ դեսպանատների վարձակալության ու դիվանագետների աշխատավարձերի վճարման դեպքեր այսօր էլ կան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ Կառավարությունը փոփոխություններ է կատարում արտերկրում ծառայող դիվանագետներին տրվող փոխհատուցման չափերում:
Ինչպես այսօր կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` գործող կարգը հաստատվել է 2014թ-ին ու մինչ օրս չի վերանայվել: Գործող փոխհատուցման չափերը, նախարարի խոսքով, գործնականում չեն համապատասխանում տարբեր երկրների համար նախատեսված նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջներին: Ուստի առաջարկվում է փոխհատուցման չափերի վերահաշվարկի հատուկ բանաձև` ըստ տվյալ երկրի սոցիալ-տնտեսական իրողությունների:
Փողերը լվացել ու կաշառք է տվել. ԱՄՆ–ում փնտրում են Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ նշեց, որ այս որոշման ընունումը կարող է առաջին հայացքից խիստ անպատեհ թվալ, քանի որ Հայաստանում սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան:
«Իսկ մենք զբաղված ենք դիվանագետների նյութական, դրամական խնդիրների լուծմամբ»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ հայտնելով, որ 2018-1922թթ-ին ՀՀ դիվանագիտական ծառայություններ են եղել, որոնք ֆինանսավորվել են ինչ-որ անհատ անձանց գրպանից:

«Դեսպանատուն, որը ֆինանսավորվում է անհատի գրպանից. ասում են՝ դե, էս դեսպանատան հարցերը մեր հայտնի կամ անհայտ այսինչն է լուծում: Եվ մենք այսօր, այո՛, շատ ծանր որոշում ենք կայացրել ու որոշել ենք, որ պետք է լուծենք մեր երկրի ինստիտուցիոնալ հարցերը»,- ասաց Փաշինյանը՝ այդ համատեքստում հիշատակելով նաև դատաիրավական, գիտության-կրթության ոլորտում ֆինանսավորման ավելացումը:

Արարատ Միրզոյանը, ի հավելումն վարչապետի ելույթի, նշեց, որ արտերկրում ՀՀ դեսպանատների վարձակալության ու անգամ դիվանագետների աշխատավարձերի վճարման դեպքեր այսօր էլ կան:
ՀՀ ԱԳՆ–ն Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություն հաստատելու ակնկալիք ունի. Հունանյան
«Այդ դրսևորումները, ցավոք, դեռ որոշ տեղերում կան: Բայց մենք Ձեր ասած ճանապարհով հաստատակամորեն գնալու ենք և պատշաճ մակարդակն ապահովելու բոլոր վայրերում»,- ասաց Միրզոյանը:
Քննարկման ավարտին կառավարությունը միաձայն ընդունեց դիվանագետների ֆինանսավորումն ավելացնելու որոշումը: