Վարորդը եղել է ոչ սթափ, ուղևորը կաշառք է առաջարկել պարեկներին. ոստիկանության տեսանյութը

Մեքենայի վարորդը վարորդական իրավունք չի ունեցել և եղել է ոչ սթափ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Պարեկները կաշառք առաջարկած անձին բերման են ենթարկել ոստիկանություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հունվարի 2–ին, ժամը 3.20–ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են Mercedes մակնիշի մեքենան անկանոն վարող վարորդին։
Պարեկների իրականացրած ծառայությունները բավարարում են հասարակությանը. փոխոստիկանապետ
Պարեկները կանգնեցնել են մեքենան։ Պարզվել է, որ 23 –ամյա վարորդը վարորդական վկայական չունի և սթափ չէ։
Երբ պարեկները ներկայացրել են վարորդին, թե ինչ հետևանքներ են սպասվում, մեքենայի ուղևորը մոտեցել է ու կաշառք առաջարկել, որպեսզի պարեկներն արձանագրություն չկազմեն։
Պարեկներից մեկի գրպանում փող է դրել. տղամարդուն բերման են ենթարկել կաշառքի կասկածանքով
Կաշառք առաջարկող 38–ամյա ուղևորը բերման է ենթարկվել ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
Դեպքի առթիվ նյութեր են պատրաստվում։