ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Ժամը 10:00 -ի դրությամբ Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, բայց դժվարանցանելի են գրեթե բոլոր ուղղություններով, Sputnik Արմենիային հայտնեցին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության բաժնից։
«Գիշերվանից սկսված ձնաբուքն այս պահին էլ շարունակվում է, ինչը դժվարացնում է մաքրման աշխատանքները: Հիմնականում դժվարանցանելի են Ջաջուռ, Բավրա, Լանջիկ, Մանթաշ, Ջրառատ տանող ճանապարհները: Տեսելիությունը 20-30 մ է, իսկ որոշ հատվածներում՝ ավելի քիչ»,-նշեց քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը՝ վարորդներին հորդորելով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Մարզի ճանապարհները սպասարկող ընկերությունները կենտրոնացրել են բոլոր ուժերը, ընդհանուր առմամբ 22 միավոր տեխնիկա է այս պահին աշխատում տարբեր հատվածներում։