Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողներին սկսել են տուգանել

Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետը վստահեցնում է, որ շուրջօրյա հսկողություն է լինելու։ Արդեն կազմված արձանագրություններ կան։
Sputnik
Երևանում պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողներին սկսել են տուգանել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներն այսօրվանից ստուգայցեր են իրականացնում և տուգանում օրինազանցներին։
Տոպրակով պրոբլեմներ. Հայաստանում հաստ ու բարակ տոպրակների խառնաշփոթ է
«Այս պահին իրականացվում է հսկողություն։ Հատուկ չափիչ սարքերի` միկրոմետրերի օգնությամբ մեր տեսուչները իրականացնում են չափում, եթե տոպրակի պատի հաստությունը գերազանցում է 50 միկրոնը, ապա դա թույլատրելի է, եթե ոչ, ապա օրինախախտում է, որի համար նշանակված է 20.000-30.000 դրամ վարչական տույժ»,–ասում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը։
Նրա խոսքով` հսկողությունը լինելու է ամենօրյա։ Արդեն շուրջ 60 արձանագրություն է կազմվել։
Նշենք, որ հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելված է՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների:
Պոլիէթիլենային տոպրակների արգելքի իրազեկման հարցում մենք ձախողվել ենք. Պիպոյան