ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անչափահասը «Հայփոստի» բաժանմունքի փոստատարի պայուսակից գումար է գողացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Հունվարի 18-ին Մարտունի քաղաքի «Հայփոստի» բաժանմունքի փոստատարը ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել, որ փոստային բաժանմունքում պայուսակից գողացել են 64 հազար դրամ և 5 հազար ռուբլի։
«Գողությունն արել է Մարտունու անչափահաս մի բնակիչ: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա հոր հետ ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Գողոնից 5 հազար ռուբլին ու 53 հազար դրամը հայտնաբերվել է: Հանգամանքները քննությամբ պարզվում են: