Հայաստանի մի շարք շրջաններում բուք է

ԱԻՆ փրկարարները օգնում են դուրս բերել Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում Մ-2 ավտոճանապարհից դուրս եկած և արգելափակված ավտոմեքենան. Արխիվային լուսանկար
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Կապան-Տաթև ավտոճանապարհի Վերին Խոտանանի հատվածը և Վարդենյաց լեռնանցքը։
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Երևանում, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի, Շիրակի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (բուք է) տեղում է ձյուն։
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Երևան-Սևան ավտոճանապարհի 24-29-րդ կմ-ին և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին բուք է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։