Ալեն Սիմոնյանը Վաշինգտոնում ևս երկու հանդիպում է ունեցել

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ժողովրդավարական արժեքներին միտված համատեղ օրակարգի անհրաժեշտությունը:
Sputnik
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում հանդիպել է Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահ Դենիել Թուինինգին և Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն առնչվող մի շարք հարցեր: Զրույց է ծավալվել հայաստանյան որոշ ոլորտների օրենսդրական բարեփոխումների շուրջ: Կողմերը կարևորել են ժողովրդավարական արժեքներին միտված համատեղ շարունակական օրակարգի անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` երեկ Ալեն Սիմոնյանը հանդիպել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ է մեկնել հունվարի 15-ին։
Վանեցյանը չեղարկել է իր այցն ԱՄՆ ԱԺ պատվիրակության կազմում. ի՞նչն է պատճառը