ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Վանաձորի համայնքապետի թեկնածու, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ։ Տեղեկությունը, «Հրապարակի» փոխանցմամաբ, հայտնել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը։
Նրա տեղեկացմամբ` Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հունվարի 19-ին, Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է Մամիկոն Ասլանյանի փաստաբանների բողոքը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ։
Մամիկոն Ասլանյանի փաստաբանները Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կբողոքարկեն վերադաս ատյանում։
Հիշեցնենք, որ Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու, դրանք չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու մեջ։
Վանաձորի նախկին քաղաքապետը կալանավորվել է դեկտեմբերի 15-ին։
Մամիկոն Ասլանյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։