ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. 73 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ու նրա կնոջ՝ Միշելի ոճաբան Անդրե Լեոն Թելին։ Տեղեկությունը հայտնում է TMZ -ն՝ հղում անելով իր աղբյուրին:
Թելին մահացել է ամերիկյան Նյու Յորք նահանգի Ուայթ Փլեյնս քաղաքի հիվանդանոցում: Նրա մահվան պատճառն այս պահին հայտնի չէ։
«Նրա աշխատանքն ու կարիերան ամեն ինչ ասում են... ինչպես նաև խորհդատուի աշխատանքը, այդ թվում՝ Բարաք Օբամայի ընտանիքի ոճաբան լինելը», - գրում է կայքը։
Թելին հայտնի է որպես «Vogue» ամսագրի կրեատիվ տնօրեն ու խմբագիր: Նա նաև եղել է «Ամերիկյան թոփ մոդել» ռեալիթի-շոուի հաղորդավարը, հայտնի դիզայներ Կառլ Լագերֆելդի վստահված անձը։