Ոստիկանությունը հրապարակել է «Գրանդ Քենդիի» գողերի ձերբակալության կադրերը

Փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 3-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Sputnik
ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է` ինչպես են փողոցում բռնում ու ձեռնաշղթաներ հագցնում 2021–ի դեկտեմբերի 22–ին «Գրանդ Քենդի» ընկերությունից գումար հափշտակած անձանց։
Հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանությունը հունվարի 18-ին հայտնաբերել է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ից գումար հափշտակած երկու կասկածյալներին:
Նշվում էր, որ Երևանի Շահամիրյանների փողոցից ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Արման Ս.-ին և 35-ամյա Հովսեփ Ս.-ին: Նրանք եղել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով:
Հիշեցնենք` 2021 թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ ՍՊ ընկերություններից մեկի դրամարկղից գումար են գողացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 22.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք բժշկական դիմակով մուտք էին գործել ՍՊԸ գանձապահի աշխատասենյակ և բացահայտ հափշտակել մոտ 13 միլիոն դրամ:
Տղամարդը Վանաձորում լինգով կոտրել է վճարային տերմինալը, բայց գողություն կատարել չի հասցրել
Փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 3-րդ մասի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է ավազակային հարձակումը կատարած անձանց ինքնությունը:
Ուջանի բնակչուհին համագյուղացու տնից գողություն էր արել. զարդերը պահել էր սառնարանում
Երևանի բնակիչներ, 30 և 34 տարեկան երկու տղամարդիկ հունվարի 18-ին Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների կողմից Շահամիրյանների փողոցում հայտնաբերվել և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին և ձերբակալվել:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: