Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները ռուս խաղաղապահներին Ղազախստանից տեղափոխել են Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
4 ինքնաթիռով տուն են վերադարձել խաղաղապահների վերջին ստորաբաժանումներն ու խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը՝ գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի գլխավորությամբ:
Նշվում է, որ ավելի վաղ Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով տուն են վերադարձել Հայաստանի , Բելառուսի և Տաջիկստանի խաղաղապահ զորախմբերը: