Համացանցում են հայտնվել Թուրքիայի նավթատարի պայթյունին հաջորդած հրդեհի կադրերը

Հրդեհը հասել է նավթատարի մոտակայքով անցնող մայրուղի։ Հրշեջները պայքարում են կրակի դեմ։
Sputnik
Թուրքիայում նավթատարի պայթյունին հաջորդած հրդեհի կադրերը հայտնվել են համացանցում։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես են հրշեջները պայքարում կրակի դեմ։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Մարաշ քաղաքում նավթատար է պայթել, ինչին հաջորդել է հրդեհի բռնկումը։ Տեղական իշխանության տվյալներով՝ արտակարգ պատահարի հետևանքով տուժածներ չկան:
Մեծ թվով հրշեջ մեքենաներ, BOTAŞ-ի արագ արձագանքման խմբեր և դրանց հետ կապված ստորաբաժանումներ են ներգրավել պայթյունին հաջորդած հրդեհի մարման աշխատանքներին:
Նշենք, որ 970 կիլոմետրանոց խողովակաշարն օգտագործվում է իրաքյան Քիրքուքից թուրքական Ջեյհան նավահանգիստ նավթ հասցնելու համար։
Հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա. նրա ոտքն ամպուտացրել են