Դժբախտ պատահարի հետևանքով 37 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասան Գասպար Ուլիելը

Ողբերգությունը տեղի է ունեցել Սավոյի լեռնադահուկային հանգստավայրում։ Դեպքի վայր փրկարարների ժամանման պահին Ուլիելն արդեն անգիտակից վիճակում է եղել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայտնի ֆրանսիացի դերասան, 37–ամյա Գասպար Ուլիելը մահացել է դժբախտ պատահարից. նա ընկել է դահուկներից, հայտնում են ֆրանսիական ԶԼՄ–ները։
Մահացել է նորաձևության աշխարհի լեգենդներից մեկը` Միշել Օբամայի նախկին ոճաբանը
Ուլիելն այսօր հիվանդանոց է տեղափոխել Լա–Ռոզիեր լեռնադահուկային հանգստավայրում դահուկներից ընկնելուց հետո։ Ընկնելու հետևանքով նա կորցրել է գիտակցությունը, ուղղաթիռով նրան տեղափոխել են Գրենեբոլի համալսարանական բժշկական կենտրոն։
Ուլիելը ոչ միայն հայտնի դերասան է եղել, այլև Շանել (Chanel) նորաձևության տան դեմքը։
Դերասանը խաղացել է «Երկարատև նշանադրություն», «Սեն Լորան. ոճը ես եմ», «Սա ընդամենը աշխարհի վերջն է» ֆիլմերում։ Բացի այդ, նա Փիթեր Ուեբերի «Հաննիբալ. վերելք» ֆիլմում մարմնավորել է Հաննիբալ Լեկտերին։
Քաղցկեղի դեմ երկար պայքարից հետո մահացել է «Կլոնը» սերիալի ճանաչված դերասանուհին
Ամուսնացած է եղել ֆրանսիացի մոդել և երգչուհի Գայել Պյետրիի հետ։ 2016 թվականի փետրվարի 9-ին զույգը որդի է ունեցել։