Բժիշկն ասել է` ինչ կլինի, եթե ամեն առավոտ մեկ բաժակ ջուր խմեք

Ջրով լի բաժակ
Գաստրոէնտերոլոգի խոսքով` ամեն ջուր չէ, որ օժտված է օգտակար հատկություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Առավոտյան ուտելուց առաջ մեկ բաժակ ջուր խմելը օգտակար սովորություն է, միևնույն ժամանակ պետք է մի շարք գործոններ հաշվի առնել, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է բժիշկ–սննդաբան, գաստրոէնտերոլոգ, խոհարարական բլոգեր Նուրիա Դիանովան։
Երբ մարդը նախաճաշից առաջ սոված փորին ջուր է խմում, օրգանիզմն արթնանում է, ակտիվանում են մարսողության գործընթացներն ու աղեստամոքսային տրակտի աշխատանքը։ Առավոտյան ուտելուց առաջ պարբերաբար ջուր խմելը կարգավորում է աղիների միկրոֆլորան, մաշկը մաքրվում է, բարձրանում է տրամադրությունը։
«Ռումբ» է օրգանիզմի համար. սննդաբանը խոսել է բուսական մսի վնասակարության մասին
«Ակտիվանում են բոլոր գործընթացները` ստամոքսը կանոնավոր է գործում, մարդը լավ տրամադրություն, մաքուր մաշկ, կարգավորված միկրոֆլորա է ունենում։ Գաստրոէնտերոլոգիայի տեսանկյունից սկսում է գործել հիմնական ռեֆլեքսներից մեկը` աղեստամոքսայինը, այսինքն` սոված փորին ջուր ստանալով` օրգանիզմը խթանում է աղիների պերիստալտիկան», – նշել է Նուրիա Դիանովան։
Սակայն նման արդյունք ամեն ջուր չէ, որ կարող է ապահովել։
Ինչ փաստի առաջ կարող եք կանգնել սպիտակ հաց կիրառելու արդյունքում
«Ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, ոչ սառը, հատկապես եթե փորկապության հակվածություն կա, իսկ նման խնդիր ունի քաղաքային բնակչության շուրջ 80%–ը», – ասել է նա։
Եթե մարդը ցավեր է ունենում որովայնի շրջանում, ապա պետք է սենյակային ջերմաստիճանից ավելի տաք ջուր խմի։
Բժիշկը նշել է, որ ջրով բաժակի մեջ կիտրոնի կամ նարնջի հյութ կարող են ավելացնել միայն նրանք, ովքեր աղեստամոքսային տրակտի հիվանդություններ չունեն։
Համեղ ու գեղեցիկ․ ամենաարագ պատրաստվող թխվածքաբլիթները