Անգելա Մերկելը հրաժարվել է աշխատել ՄԱԿ-ում

Անգելա Մերկել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նամակ է գրել ԳԴՀ նախկին կանցլերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն անձամբ զանգել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և հրաժարվել կազմակերպությունում աշխատելու առաջարկից: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ Մերկելը դեռևս նախորդ շաբաթ է կապ հաստատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, շնորհակալություն հայտնել նրան և ասել, որ չի ընդունում առաջարկը:
Գերմանական աղբյուրների համաձայն՝ նախկին կանցլերին առաջարկել էին գլխավորել ողջ մարդկությանը օգուտ բերող գլոբալ հասարակական բարիքների գծով բարձր մակարդակի խորհրդակցական մարմինը։ Գուտերեշն առաջարկը գրավոր էր ուղարկել Մերկելին։
Ինչպես Գերմանիայի խորհրդարանականները ճանապարհեցին Անգելա Մերկելին
Գլոբալ հասարակական բարիքներ ասելով` ՄԱԿ-ը հասկանում է գլոբալ առողջապահությունը, գիտությունը, խաղաղության ապահովումը, բնության պաշտպանությունը, համաշխարհային տնտեսությունը։
Հիշեցնենք, որ Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրեց 16 տարի։ Նրանից հետո Գերմանիայի նոր կանցլեր դարձավ Օլաֆ Շոլցը։
Ինչպե՞ս է Անգելա Մերկելն անցկացրել թոշակի անցնելու առաջին օրը․ լուսանկար