Ընդդիմադիր պատգամավորն իշխանությանը կոչ արեց համաներում անել

Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյանը խոստացավ կողմ քվեարկել իշխանության առաջարկած նախագծին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. 2021-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրված «Համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծին առայսօր ոչ մի ընթացք չի տրվել։ Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հիշեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Կարծում եմ՝ իսկապես ժամանակն է, որ իշխանությունը նշված փաստաթղթին ընթացք տա»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը` հավելելով, որ նախագիծը տրամաբանական է հատկապես ադրբեջանական գերությունից հետո Հայաստանում կալանավորված անձանց առկայության հանգամանքը հաշվի առնելով։
Անհրաժեշտ է մարդասիրություն ցուցաբերել. արդյո՞ք Հայաստանում նոր համաներում կհայտարարվի
Ըստ նրա`համաներման նախագիծը կարող է ներառել նաև ծանր հանցագործություններին վերաբերող հոդվածները: Վարդևանյանը խոստացավ այդ դեպքում կողմ քվեարկել իշխանության առաջարկած նախագծին:
Նշենք, որ 2021թ–ի դեկտեմբերի 30-ին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան կառավարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ «Համաներման մասին» օրինագիծը հետ է կանչվել ՔԿ` լրամշակման նպատակով։
Օրինագիծով առաջարկվում էր համաներում շնորհել Արցախում մարտական գործողությունների այն մասնակիցներին, որոնք մեղադրվում են, կասկածվում են կամ արդեն դատապարտված են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը կատարած հանցագործության (ոչ ծանր) համար։
Համաներում կլինի պատերազմի ժամանակ դատապարտված և հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ
Օրինագիծը նախատեսում է նաև համաներում շնորհել այն անձանց, որոնք կատարել են կամ կասկածվում են 2020 թվականի նոյեմբերի 9–ից մինչև2021 թվականի մարտի 24–ն ընկած ժամանակահատվածում (երբ ռազմական դրությունը չեղարկվել է) զինվորական ծառայության դեմ հանցագործություն կատարելու մեջ։
Արցախում համաներում կհայտարարվի
Նշենք, որ նախագիծն«Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում» հանրային քննարկման էր դրվել 2021թ–ի օգոստոսի 23-ին։