«Շոշափվել են այն խնդիրները, որոնց Գերմանիայում բախվում է RT DE հեռուստաալիքը և այդ կապակցությամբ նախանշվել են մեր ակնկալիքները», – ասել է Լավրովը Բերբոքի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Գերմանիայում ռուսական լրատվամիջոցները և Ռուսաստանում գերմանական լրատվամիջոցները պետք է աշխատեն հավասար, ոչ խտրական պայմաններում:
Բերբոքն իր հերթին նշել է, որ Գերմանիայում RT DE հեռուստաալիքը ժողովրդականություն է վայելում:
«RT DE–ն աշխատում է Գերմանիայում, համացանցով է հեռարձակվում, մեծությամբ չորրորդն է սոցիալական լրատվամիջոցների շրջանում» ,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը կապ չունի հեռուստաալիքի խնդիրների հետ։
«Լրագրողների համար միշտ հասանելի են կառավարության մամուլի ասուլիսները, RT-ն այնտեղ միշտ ներկայացված է։ Այն, որ առկա է պետական միջամտություն, պարզապես սուտ է։ YouTube–ը ոչ հավաստի տեղեկատվության մասին որոշում է կայացրել, քանի որ հեռարձակման կանոնների խախտում է եղել, բայց Գերմանիայի կառավարության հետ դա ոչ մի կապ չունի»,- հավաստիացրել է նա:
Դեկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ գերմանական MABB մեդիակարգավորիչը ստիպել է Eutelsat 9 В արբանյակային կապի եվրոպական օպերատորին հանել իր հարթակից RT DE-ն, որը հեռարձակվում է Մոսկվայից:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Գերմանիան ամեն ինչ անում է, որպեսզի RT-ի արբանյակային հեռարձակումն անհնար լինի ԳԴՀ-ում։