Խնդիր է դրվել նվազագույն կենսաթոշակը հասցնել նվազագույն սպառողական զամբյուղին. Բեգլարյան

Արցախցի տատիկ. արխիվային լուսանկար
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է սոցիալական ոլորտում իրականացված բարեփոխումները, կարևորել Արցախում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. 44-օրյա պատերազմից հետո Արցախի բնակիչությանը տրամադրվող սոցիալական աջակցությունը մնում է իշխանության հիմնական առաջնահերթություններից մեկը։ Այս մասին 2021–ի ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշեց, որ 2022 թվականին սոցիալական ծրագրերի համար նախատեսվում է բյուջեից հատկացնել 52,5 մլրդ դրամ, ինչը զգալիորեն տարբերվում է 2021 թվականին ցուցանիշներից։
Թոշակառուների աջակցության գումարը վճարվելու է ոչ թե Հայաստանից, այլ Արցախից. պարզաբանում
Հատկացված միջոցների արդյունքում մոտ 20 տոկոսով ավելացել են կենսաթոշակներն ու նպաստները։ 2022 թվականից նվազագույն կենսաթոշակ է սահմանվել 34 հազար 300 դրամը` 2021 թվականի` 26 հազար 500 դրամի փոխարեն, միջին կենսաթոշակն ավելացել է 9400 դրամով` 46.800 դրամից հասնելով 56.200 դրամի։
Արցախում զորակոչ լինելու է. Բեգլարյանը խոսեց ՊԲ-ում իրականացվող փոփոխությունների մասին
Բեգլարյանը կարծում է, որ հիշյալ փոփոխություններն էական ազդեցություն կունենան քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։ Բայց դա բավարար չէ։ Այժմ իշխանությունները խնդիր են դրել նվազագույն կենսաթոշակը հասցնել նվազագույն սպառողական զամբյուղին (2021-ին այն կազմել է 63 հազար դրամ):
Պետնախարարը սոցիալական ոլորտում կարևորագույն ձեռքբերումներից է համարում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը։ Արդեն մի քանի տասնյակ սոցիալական աշխատողներ պատրաստվել են Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համագործակցության արդյունքում։ Վերապատրաստման դասընթացները կրում են շարունակական բնույթ։

«Սոցիալական աշխատողի հիմնական գործառույթը լինելու է խնդիրների վերհանումը, կարիքների գնահատումը և տարբեր նախագծերի միջոցով աջակցությունը, նաև նրանց ակտիվացումը։ Մեր խնդիրն է ոչ թե սոցիալական «ասեղից» կախվածության մեջ պահել քաղաքացիներին, այլ պետական աջակցությամբ, այդ թվում նաև սոցիալ-հոգեբանական խնդիրների մատուցման միջոցով, աջակցենք, որ իրենք իրենց խնդիրները կարողանան լուծել»,- նշեց Բեգլարյանը։

Բեգլարյանը կարևոր բաղադրիչ է համարում ներքին տեղահանվածների կարգավիճակի, ինչպես նաև նրանց հոգեբանական օգնություն տրամադրելու հարցը։
Ալիևն օրեցօր ավելի ու ավելի է լկտիանում համանախագահների լռության հետևանքով. ԱՀ պետնախարար
ԱՀ պետնախարարը հավաստիացրեց, որ առաջիկայում այս ուղղությամբ աշխատանքներն ավելի մեծ թափ կստանան։