Կարիբյան ճգնաժամ 2․0․ ինչի՞ց են վախենում ամերիկացի զինվորականները

Ամերիկացի զինվորականները Վրաստանում՝ զորավարժությունների ժամանակ. Արխիվային լուսանկար
Sputnik
Ամերիկայի բնակիչներին ջանասիրաբար ներշնչում են «ռուսական ագրեսիայի» իրողությունը, որն ավարտվելու է «ինչ-որ տեղ՝ շատ հեռուներում» պատերազմով։ ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Վիկտորյա Նիկիֆորովան գրում է ԱՄՆ ԶՈւ իրական մտավախությունների և այն խնդիրների մասին, որոնք փորձում են պարտադրել ամերիկյան ԶԼՄ-ները։
Ամերիկյան ԶԼՄ-ները շարունակում են «լցված մնալ» Ուկրաինայով։ Նրանք փորձեցին այդ թեման քաշել-կպցնել անգամ Ժնևում Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններին։ Իննսուն հազար․․․ Չէ, հարյուր հազար ռուս զինվորական կա Ուկրաինայի հետ սահմանին։ Չէ, արդեն հարյուր քսանհինգ հազար, հետո Ռուսաստանի դիմադրելու տասնութ սցենար, երեսուն հազար սուրհանդակ․․․ Մի խոսքով, խլացուցիչ աղմուկ է։
ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ Ռուսաստանը նահանջելու տեղ չունի. Պուտին
ԱՄՆ բնակիչներին ջանասիրաբար ներշնչում են, որ եթե Ռուսաստանի հետ ռազմական հակամարտություն լինի, ապա դա տեղի կունենա ինչ-որ տեղ՝ անորոշ հեռուներում։ Ինչ-որ տեղ այնտեղ, հազարավոր կիլոմետրեր հեռու, ծովերից և օվկիանոսներից այն կողմ ընկած է Յուքրեյն երկիրը, որը ոչ ոք քարտեզի վրա չի կարողանում գտնել: Այն խիզախորեն մարտնչում է Մոսկվայի բռնակալի դեմ, իսկ ամերիկացիները նրան բարու ճառագայթներ և «Ջավելիններ» (հակատանկային կառավարվող հրթիռ-խմբ.) են ուղարկում։
Ի դեպ, ճիշտ նույն կերպ է մատուցվում Չինաստանի հետ հավանական հակամարտությունը։ Այն, իբրև թե, տեղի է ունենալու հեռավոր և էկզոտիկ տարածաշրջանում, իսկ ԱՄՆ-ի քաղաքներին չի էլ մոտենալու։ Հերթական պատերազմը՝ ինչ-որ տեղ այնտեղ։
Իրականում պատերազմը միանգամայն կարող է հասնել Միացյալ Նահանգների տարածք։ Երկրի պաշտպանությունը մեծ թվով խոցելի տեղեր ունի։ Նորմալ ժողովրդավարական երկրում արժեր այդ հարցը լայնորեն քննարկել, և հիմա դրա ճիշտ ժամանակն է։ Բայց ոչ, նորությունների ճաշացանկում այդ կերակրատեսակը բացակայում է։ Այդ խոցելի տեղերը քննարկում են բացառապես ամերիկացի զինվորականները՝ իրենց մասնագիտացված պարբերականներում։ Լայն հանրությունը շարունակում է կուլ տալ հոլիվուդյան հեքիաթներն այն մասին, թե ինչպես են քաջարի ամերիկացի հետևակայինները «պանամկաներ» նետելու․․․ Ո՞ւմ վրա է ընդունված նետել։ Ռուսների՞, չինացիների՞, իրանցիների՞։ Ախ, իհարկե, այլմոլորակայինների։
Ռուսաստանը ՆԱՏՕ–ին և ԱՄՆ–ին առաջարկում է հարաբերություններ սկսել մաքուր էջից. ԱԳՆ
Ամերիկացի զինվորականներն այդ ընթացքում լուրջ մտահոգություն են հայտնում ռուսական նորագույն հայտնագործությունների կապակցությամբ։ Այդ մեր պայծառադեմ հանրության համար է, որ գերձայնային զենքը պարզապես «Պուտինի մուլտերն են»։ Իսկ ահա ԱՄՆ պաշտպանության նախարարությունում դրանցից լրջորեն զգուշանում են՝ խոստովանելով, որ հակահարված չունեն։
Կամ, ինչպես դա ձևակերպվում է ԱՄՆ ՊՆ 2019թ․-ի «Հակահրթիռային պաշտպանության վերլուծության» մեջ․ «Ակտիվ հակահրթիռային պաշտպանությունը <…> ինքնին ԱՄՆ-ին չի օգնի <…> հաղթել հակամարտության մեջ։ Հաշվի առնելով հավանական հակառակորդի առավելությունը՝ հրթիռների իր հսկայական տեսականիով, և համեմատելով պաշտպանության մեր ունեցած սահմանափակ միջոցների հետ, ԱՄՆ-ն պետք է․․․» բարելավի, ներդնի, զարգացնի և այլն։
Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն պատրաստ են վերականգնել իրենց դիվանագիտական առաքելությունների աշխատանքը
Նույն բանը կես տարի առաջ զեկուցում էր ԱՄՆ Հյուսիսային հրամանատարության ղեկավար Գլեն Վանհերքը, որը Ռուսաստանը Սպիտակ տան համար գլխավոր սպառնալիքն էր անվանում։ «Նրանք (այսինքն՝ Ռուսաստանը - հեղ․) այնպիսի հնարավորություններ են ստեղծել, որպիսիք դեռ քսան տարի առաջ պարզապես գոյություն չունեին․․․ Դրանք թևավոր հրթիռներ են, որոնց ռադարները չեն տեսնում, և անձայն սուզանավեր, որոնք ոչնչով չեն զիջում մեր սուզանավերին»։
Կամ վերցնենք նույն Վենեսուելան։ Ամերիկացի լրագրողները լավ զվարճացան, երբ մեր դիվանագետ Սերգեյ Ռյաբկովից լսեցին, որ չի բացառվում Լատինական Ամերիկայի երկրների տարածքների օգտագործումը՝ ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու համար։ Սակայն 2018թ․-ի դեկտեմբերին մեր Ту-160 ռմբակոծիչների հայտնվելը Վենեսուելայում ամերիկացի զինվորականներին բոլորովին զվարճալի չթվաց։ Ընդ որում՝ ինքնաթիռները տեղ հասան երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին հեռացնելու՝ Սպիտակ տան հերթական ձախողված փորձից անմիջապես հետո։
Ամերիկյան պաշտպանության նախարարության գլխավոր վերլուծական գերատեսչության՝ Rand Corporation-ի աշխատակիցներն այն ժամանակ եկան այն տխուր եզրակացությանը, որ Նահանգները Վենեսուելայի վրա ներազդելու առանձնապես տարբերակ չունեն, եթե այն շարունակի իր ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Բոլիվարյան Հանրապետությունում սովորական սպառազինությունների տեղակայմանը կարելի էր արձագանքել պատժամիջոցներով։
«Ոչ թե խաղաղության աղավնի, այլ առճակատման գործիք». Պեսկովը մեկնաբանել է ՆԱՏՕ–ի ընդլայնումը
Սակայն այդ աղքատ, բայց հպարտ երկիրն առանց այդ էլ ոտքից գլուխ թաղված է պատժամիջոցների մեջ։ Իսկ ինչպե՞ս պատասխանել այնտեղ միջուկային զենքի տեղակայմանը։ Եթե, օրինակ, ռուսական սուզանավ կայանվի ամբողջական մարտական համալրվածությամբ։ Չեք հավատա, բայց այստեղ ամերիկյան իշխանություններին առաջարկում էին խորը մտահոգություն հայտնել։ Եվ միայն այդքանը։
Ամերիկյան գործընկերների համար շատ ցավոտ կարող է լինել նաև Կուբայի հետ մեր ռազմատեխնիկական համագործակցության վերսկսումը։ Եվ այդ մասին նույնպես ամերիկացիները խոսել չեն սիրում․ Կարիբյան ճգնաժամի հիշողությունը, ինչպես երևում է, նրանց տասնամյակների հոգեբանական հարված է հասցրել։ Սակայն դեռևս երկու տարի առաջ բրիտանական ազդեցիկ The Spectator պարբերականը ԱՄՆ-ին նախազգուշացրել էր Ռուսաստանի, Կուբայի և Վենեսուելայի ռազմական միության վտանգի մասին, թե՝ այդ երկրներին «միշտ հաջողվում է հաղթել ԱՄՆ-ին իր իսկ հետնաբակում»։
ՆԱՏՕ-ն լայնածավալ զինված հակամարտության է պատրաստվում Ռուսաստանի հետ. Ֆոմին
Ամերիկացի զինվորականների մտահոգությունների ցուցակում մենք չենք գտնի «միջամտություն ընտրություններին», Պետրովի ու Բաշիրովի մասին անեկդոտներ և ռուսաֆոբական այլ աղբ։ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունները տագնապի շատ ավելի լուրջ առիթներ ունեն։ Ահա բառացիորեն վերջերս Rand Corporation-ը ուրախացրեց մեզ ամերիկյան միջուկային «եռամիությունում» տիրող իրավիճակի մասին հաշվետվությամբ։ Եթե կարճ, այնտեղ ամեն ինչ շատ բարձիթողի վիճակում է։
Նախորդ քսան տարիների ամբողջ ընթացքում, երբ Ռուսաստանը արագորեն վերազինվում էր և արդիականացնում իր բանակը, Միացյալ Նահագները հանգիստ ննջում էր սառը պատերազմում «հաղթանակի» դափնիների վրա։ Արդյունքում՝ նրանց «մինիթմենները», որոնք ավելի քան կես դար առաջ են արտադրվել, բառացիորեն մահվան մահճում են։ Դրանց ծառայության ժամկետը վաղուց լրացել և բազմիցս երկարացվել է։ Թե հրթիռները, թե ամբողջ ենթակառուցվածքը ծայրահեղ, անհույս մաշված են։ Այսօր վերանորոգողներն իրենց հետ սարքավորումների երկու-երեք հավաքածու են բերում՝ այն հույսով, որ գոնե մեկնումեկը կաշխատի։
Այդ բացահայտումներն, ի դեպ, լույս են սփռում այն բանի վրա, թե ինչու Բայդենի վարչակազմն այդքան սրընթաց և անտրտունջ, առանց որևէ լրացուցիչ պայմանի երկարացրեց Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին Ռուսաստանի հետ պայմանագիրը։
ՆԱՏՕ-ն ռազմական տեխնիկա է կուտակում Ռուսաստանի սահմանների մոտ. Լավրով
Բազմիցս նոր հրթիռներ ստեղծելու գաղափարներ են առաջացել՝ հին «մինիթմեններին» փոխարինելու համար։ Հիմա այդպիսի ծրագիր իսկապես հայտնվել է․ նոր ՄԲՀ-ները նախատեսվում է սերիական արտադրության հանձնել 2030-2036 թթ․-ին։
Սակայն ամերիկյան պաշտպանական համակարգի արդիականացմանը մեծապես խանգարում է վերևներում գոյություն ունեցող պառակտումը։ Նույնիսկ նոր ՄԲՀ-ների առթիով մեծ վեճեր են եղել։ Գոյություն ունի մի ազդեցիկ տեսակետ, ըստ որի՝ հրթիռների արձակման ցամաքային համակարգերն ընդհանրապես պետք չեն, և ԱՄՆ-ն լիովին կարող է սահմանափակվել ռմբակոծիչներով ու սուզանավերով։
Բայց չէ՞ որ այնտեղ էլ համատարած հնություն է տիրում։ «Օհայո» դասի սուզանավերը նախատեսվում է օգտահանման հանձնել և փոխարինել «Կոլամբիա» դասի նոր սուզանավերով, սակայն այդ նախագիծն իրականություն կդառնա 2031թ․-ից ոչ շուտ։ B-52H ռմբակոծիչը առաջին անգամ թողարկվել է 1962թ․-ին, և այսօր, ինչպես նրբորեն արտահայտվում են վերլուծաբանները, «տարիքի էֆեկտ է ցուցադրում»։ Դրա կրտսեր եղբայր B-2-ը նույնպես պատրաստվում են փոխարինել։
ՌԴ–ի դեմ ԱՄՆ–ի նոր պատժամիջոցները կարող են հանգեցնել հարաբերությունների խզման. Պեսկով
Ոչ, մենք չենք նմանվի ամերիկացի գործընկերներին և նրանց երկիրը չենք անվանի «Վերին Վոլտա՝ ժանգոտ հրթիռներով»։ Հիմարություն և գռեհկություն է՝ ուժեղ հակառակորդին վիրավորանքներով հեղեղելը։ Սակայն չի կարելի չտալ հետևյալ հարցը․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն, ի վերջո, նման «ուղեբեռով» պատրաստվում դիմակայել Ռուսաստանին և Չինաստանին՝ նրանց արդիական բանակների և գերժամանակակից սպառազինությունների հետ միասին։
Երևում է՝ այդ իրողությունների ըմբռնումն Արևմուտքում կամաց-կամաց հասունանում է։ Լրագրողներն ու փորձագետները Վաշինգտոնին արդեն իրենց տարբերակներն են առաջարկում, թե ինչպես կարելի է էլեգանտ կերպով հանձնել դիրքերը՝ առանց «դեմքը կորցնելու»։ Անսպասելիորեն պարզվում է, որ ոչ ոք և երբեք չէր պատրաստվում Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ ընդունել։ Չէ, ի՞նչ եք ասում, բա մեզ պե՞տք է։ Ամերիկյան քաղաքականությունն այսօր մարմնացյալ օդեսական շուկա է։
ԱՄՆ—ն գլխավորում է հակաէկոլոգիական մրցարշավը
Ընդունման հինգ փուլերի ճանապարհին Միացյալ Նահանգները շատ արագ ժխտումից անցան առևտրի։ Մենք ձեզ տալիս ենք Եվրոպայում հթրիռների բացակայություն, ինչպես նաև Ուկրաինան և Վրաստանը, բայց միաժամանակ նրանց կասենք, որ դա լուրջ չէ, այլ դիտմամբ է արված, իսկ վասալներին կբացատրենք, որ դա նույնպես դիտմամբ է, իսկ առհասարկ մեզ ոչ Ուկրաինան, ոչ Վրաստանը պետք չեն, թեկուզ ձրի տաք։ Վերցրեք-վերցրեք։
Դե ինչ, մնում է երկու փուլ։ Նախ՝ դեպրեսիան․ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունների հաշվետվությունների ընթերցումը միանգամայն ունակ է ամերիկացիներին ապահովել դեպրեսիայով։ Իսկ հետո, անխուսափելիորեն, Ռուսաստանի բոլոր պայմանների ընդունումն է։