Brent նավթի գինը վերջին 7 տարվա ընթացքում 1-ին անգամ գերազանցել է 1 բարելի դիմաց 88 դոլարը

Արխիվային լուսանկար
Նավթի գինը բարձրացել է Աբու Դաբիի միջազգային օդանավակայանի վրա անօդաչուների հարձակումից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Brent տեսակի նավթի գինը 2014 թվականի հոկտեմբերի 14-ից հետո առաջին անգամ գերազանցել է 1 բարելի դիմաց 88 դոլարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գների կտրուկ աճ տեղի ունեցավ Եմենի ապստամբների կողմից ԱՄԷ–ին (մեծությամբ նավթ արտադրող երրորդ երկիր) նախօրեին անօդաչուով հասցրած հարվածից հետո։ Հարձակման հետևանքով Աբու Դաբիի միջազգային օդանավակայանի տարածքում հրդեհ էր առաջացել, պայթել էին ADNOC ընկերությանը պատկանող նավթային ցիստեռները։
Վախի գործոն․ «Օմիկրոնը» փլուզել է նավթն ու գնում է ռուբլու հետևից
Նավթի գների վրա ազդում է նաև աշխարհում «Օմիկրոն» մանրէահիմքի սրընթաց տարածումը։
ՌԴ վարչապետը խոսել է նավթից ու գազից աստիճանաբար հրաժարվելու մտադրության մասին
Ավելի վաղ Goldman Sachs Group–ը 2022 և 2023 թվականների համար փոխել էր Brent տեսակի նավթի հետ կապված իր կանխատեսումները` 2022 թվականի երրորդ եռամսյակում 1 բարելի դիմաց մինչև 100 դոլարի չափով գնաճ ակնկալելով։