Արցախի ճանաչումը հնարավոր է. Բեգլարյանը փակագծեր բացեց Լիպարիտյանի հետ բանավեճից

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը մանրամասներ է ներկայացրել իր և Ժիրայր Լիպարիտյանի հետ քննարկումներից, պատմել, թե ինչի մասին են խոսել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետությունը հեռանկար ունի, և այդ հեռանկարի երաշխիքն Արցախի հողի վրա ապրելն ու արարելն է։ 2021–ի ամփոփիչ ասուլիսում նման կարծիք հայտնեց ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Մենք մեր հետևողականության շնորհիվ պետք է կարողանանք պրոֆեսիոնալ, արդյունավետ կերպով մեր պետականությունն ամրապնդել։ Բավականին երկար ճանապարհ է մեզ սպասում, սակայն ես համոզված եմ, որ մենք կհասնենք մեր առջև դրված արդյունքներին»,- նշեց ԱՀ պետական նախարարը։

Բեգլարյանը նաև որոշ փակագծեր բացեց Երևանում ՀՀ ԱԳՆ նախկին փոխնախարար, Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ Արցախի շուրջ հանդիպում-քննարկումից։
ՌԱԴԻՈ
Ինչո՞ւ է Լևոն Տեր–Պետրոսյանն ուզում իրեն տարանջատել Նիկոլ Փաշինյանից
Ի դեպ, Ժիրարյր Լիպարիտյանը վերջերս շրջանառության մեջ դրված «սպիտակ թուղթ» փորձագիտական եզրակացության համահեղինակներից է, որտեղ նշվում է, որ Արցախի անկախությունը հեռանկար չունի։

«Ժիրայր Լիպարիտյանին ասացի, որ Արցախի անկախության միջազգային ճանաչման պահը միգուցե դուք չտեսնենք (քանի որ ինքը 70-ն անց է), բայց ես համոզված եմ, որ այդ պահը լինելու է։ Դա մի քանի տարվա հարց չէ, միգուցե տասնամյակների հարց է, որը հնարավոր է հաջողել, եթե մենք համապատասխան համառությունը, հեռատեսությունը և պրոֆեսիոնալիզմն ունենանք»,- պատմեց Բեգլարյանը։

Արցախի պետական նախարարը հայտնեց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում վերոնշյալ թեմային անդրադարձ չի եղել. քննարկել են 90-ականների բանակցություններին, նաև հումանիտար հարցերի կարգավորմանն առնչվող հարցեր։
Արցախի ճանաչման մասին հայտարարությունները վտանգավոր են և տանում են պատերազմի. Փաշինյան