ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ադրբեջանը Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը Ալիևի վերաբերյալ համարում է «դիվանագետին ոչ հարիր», տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ֆրանսիայի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական վիճաբանությունը շարունակվում է։ Ֆրանսիայի արտգործնախարարի հնչեցրած միտքը, թե Վալերի Պեկրեսի վերաբերյալ Ալիևի բառերն «անընդունելի են», ադրբեջանական գերատեսչությունն արձագանքել է անմիջապես։
Պատասխան հայտարարության մեջ Ադրբեջանը հայտարարել է, որ Լը Դրիանի կողմից այլ պետության ղեկավարի հայտարարության մեկնաբանությունը «անպատասխանատու ու անընդունելի ձևով հակասում է դիվանագիտական ավանդույթներին»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը Ազգային ժողովում ասել է, որ «նախագահ Ալիևի խոսքերը վերաբերում են ընտրովի պաշտոնյային և Ֆրանսիայի նախագահի թեկնածուին, դրանք անընդունելի են ըստ էության և ըստ ձևի։ Ես այդ մասին հայտնել եմ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին»։
Հավելենք, որ դիվանագիտական վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Հանրապետական կուսակցության կողմից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը 2021-ի դեկտեմբերի 21-ին այցելել է Արցախ ։