Տեղումները 2 օրով հեռանում են, բայց կշարունակի ցրտել. եղանակի տեսություն

Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա մի քանի օրվա եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, ինչպես նաև հունվարի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Բուքը չխանգարեց. հայտնի են ՀՀ դահուկավազքի առաջնության հաղթողների անունները. լուսանկարներ
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մինչև վաղն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում հունվարի 17-18-ը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն:
Ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կլինի -1...-3, առաջիկա գիշերը` -9...-11 աստիճան։