ՌԴ այն ընկերությունները, որտեղ միգրանտներ են աշխատում, կարող են տուգանվել 1 մլն ռուբլով

Արխիվային լուսանկար
Այժմ աշխատանքային միգրանտների հետ պայմանագիր կնքելու կամ պայմանագիրը լուծարելու մասին կարելի է էլեկտրոնային ծանուցում ուղարկել ՆԳՆ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ռուսաստանյան գործատուները կարող են խոշոր տուգանքի ենթարկվել առանց ծանուցելու օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար։ Տեղեկությունը հայտնում են ՌԴ ՆԳՆ–ից։

«Ծանուցումներ ներկայացնելու վերաբերյալ պարտավորության չկատարումը կարող է գործատուին վարչական պատասխանատվության հանգեցնել մինչև 1 մլն ռուբլու չափով տույժի կիրառմամբ», – նշել են ՌԴ ՆԳՆ–ից։

Նման կանոն է գործում անկախ ՌԴ տարածքում մշտական կամ ժամանակավոր բնակություն հաստատած օտարերկրացու կարգավիճակից, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար։
Ռուսաստանում միգրանտների համար աշխատանքի տեղավորվելը կհեշտանա. ի՞նչ է նախատեսվում
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ gosuslugi.ru կայքում աշխատանքային միգրանտների համար նոր ծառայություն է հայտնվել։
ԵԱՏՄ-ում աշխատանքային միգրացիայի հոսքը երեք անգամ աճել է. Ալթինայ Օմուրբեկովա
Այժմ աշխատանքային միգրանտների հետ պայմանագիր կնքելու կամ պայմանագիրը լուծարելու մասին կարելի է էլեկտրոնային ծանուցում ուղարկել ՆԳՆ։ Գերատեսչություն այցելելու կարիք չի լինի։
Մինչ այդ տեղեկատվություն էր տարածվել, որ Ռուսաստանում ավելի քիչ են սկսել աշխատանքի ընդունել միգրանտներին։ Նման ոլորտներից է շինարարությունը։
Զբաղվեք ներքին խնդիրներով․ Պուտինը՝ միգրանտների հետ կապված ճգնաժամի մեղադրանքների մասին
Առաջին անգամ շինարարական ոլորտում օտարերկրացիների ծառայություններից հրաժարվելու մտադրության մասին հայտարարել էր Մոսկվայի փոխքաղաքապետ Անդրեյ Բոչկարյովը։
Մոսկվայի իշխանությունները հանձնարարել էին կրճատել միգրանտների թիվը վերանորոգման ծրագրով նախատեսված շինհրապարակներում, փոխարենը աշխատանքներում ներգրավել մոտակա մարզերում ապրող ռուսաստանցիներին։
Ռուսաստանում միգրանտներին էլեկտրոնային նույնականացման քարտեր կտրամադրեն
Բացի այդ, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ Մոսկվայի կոմունալ ձեռնարկությունների մեծ մասում միգրանտներ չկան։