Խաղաղապահներն Արցախում ապահովել են մոտ 2000 մարդու մուտքի և ելքի անվտանգությունը

Զինծառայողներն իրադրության մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են ապահվում 27 դիտակետերում:
Sputnik
Ռուս խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 500 միավոր ավտոմեքենայի և մոտ 2 հազար մարդու անվտանգ տեղաշարժը դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Հիշեցվում է, որ զինծառայողներն իրադրության մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են ապահվում բոլոր 27 դիտակետերում՝ Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի ողջ երկայնքով և Լաչինի միջանցքում:
Հիշեցնենք` 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Տեղ համայնքի հովվին ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: