«Հպարտ եմ, որ կրել եմ այս մարզաշապիկը». Ժիրայր Մարգարյանը տեղափոխվում է Ուկրաինա

Ժիրայր Մարգարյան
«Արարատի» պաշտպանը պատմել է, թե ինչու է ընդունել «Վերեսի» առաջարկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. 1.5 տարի «Արարատ» ֆուտբոլային ակումբում հանդես գալուց հետո պաշտպան Ժիրայր Մարգարյանը տեղափոխվում է ուկրաինական «Վերես»։ Ինչպես հայտնում է «Արարատի» մամուլի ծառայությունը, ակումբները ֆուբոլիստի տեղափոխության վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերել։
Մարգարյանն ասել է` հպարտ է, որ կրել է լեգենդար ակումբի մարզաշապիկը, և պատմել, թե ինչու է ընդունել «Վերեսի» առաջարկը։

«Ուրախությամբ եմ տեղափոխվում այս ակումբ։ «Վերեսը» խաղում է ավելի բարձրակարգ առաջնությունում, ինչը կօգնի խաղային առաջընթաց գրանցել։ Հուսով եմ՝ արագորեն կհարմարվեմ թիմին ու կկարողանամ հասնել իմ առջև դրված նպատակներին»,– նշել է նա։

Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել թիմակիցներին ու երկրպագուներին։
«Ակումբի երկրպագուներին ցանկանում եմ, որ «Արարատը» նոր տիտղոսներ նվաճի և ուրախացնի նոր հաջողություններով․ «Արարատ», հո՛ւպ տուր»»,– եզրափակել է նա։
24-ամյա ֆուտբոլիստը «Արարատին» էր միացել 2020 թվականի ամռանը։ Նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, դարձել է 10 գոլային փոխանցման հեղինակ և նվաճել է Հայաստանի գավաթը։
Չկրկնված գոլ. ինչպես Սամվել Պետրոսյանը գնդակը «թռցրեց» անգլիացի դարպասապահի ձեռքից
Վարազդատ Հարոյանը նոր «սանրվածքով» է վերսկսել մարզումները