Ցեղասպանությունից մինչև «դժոխային պատժամիջոցներ»․ Արևմուտքն ինքն իրեն հավատարիմ է մնում

Ազգային գվարդիայի աշխատակիցները Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի շենքի մոտ. Արխիվային լուսանկար
Ժնևյան բանակցությունների նախապատրաստման ընթացքում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շարունակ հետաքրքրվում ու գուշակում էին, թե ինչ կլինի, եթե գործընկերները չկարողանան համաձայնության գալ, և դա ամենասկզբից էլ խիստ հավանական էր թվում։
Sputnik

Մաքսիմ Սոկոլով, ՌԻԱ Նովոստի

Համաձայնության չհասան, ինչից հետո, սակայն, որ մի առանձնապես սարսափելի բան տեղի չունեցավ։ «Դու կծիծաղեք, բայց ամերիկացիները նորից ուզում են պատժամիջոցներ սահմանել»։ «Դժոխային պատժամիջոցների» նախապատրաստմանը զվարթ կամ, համենայն դեպս, սառնասիրտ արձագանքը պայմանավորված չէ այն բանով, որ պատամիջոցներն ինչ-որ հաճելի բան են։ Այլ նրանով, որ «գեհենի կրակների» մշտական հիշատակումը մի տեսակ միօրինակ է հնչում։ Կոնգրեսում՝ ԱՄՆ ժողովրդական պատգամավորների շրջապատում, պատժամիջոցների մասին պաթետիկ տեքստերը, հավանաբար, դուր են գալիս գործընկերներին։ Ինչպես ասում էր կապիտան Յագոն․
Գտա՜։ Հղացվե՜ց։ Դժոխք ու խավար
Ճիվաղ զավակին բերեն լույս աշխարհ։
Սակայն օվկիանոսի այս կողմում նմանատիպ հայտարարությունները միայն հոգնած արձագանք են առաջացնում․ «Էհ, տատ, դատարկ բաներ ես անում»։ Թեև թվում է, թե ավելի սարսափազդու չի լինում։ Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա (արդեն մի քանի ամիս է՝ մեզ պատմում են նախապատրաստվող բլիցկրիգի մասին, չնայած՝ էլ ինչ բլիցկրիգ, եթե այն ոչ մի կերպ տեղի չի ունենում), այն զանազան պատժամիջոցներ կստանա Վաշինգտոնից։
Անջատում SWIFT-ից (սա արդեն մի քանի տարի է, ինչ պարտադիր է, բայց ոչ մի կերպ չեն անջատում)։
Ռուսաստանն ԱՄՆ-ին դուրս է մղել զենքի համաշխարհային շուկայից. ԶԼՄ
Պատժամիջոցներ թվով երեք կամ ավելի բանկերի դեմ՝ ըստ ընտրության։ Յուրահատուկ մեթոդ է, երբ տրվում է մոտ մեկ դյուժին ֆինանսական կառույցների ցանկ («Սբերբանկ», ՎՏԲ, «Գազպրոմբանկ», Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամ, «Ալֆա-բանկ», «Ռոսսելխոզբանկ» և այլն), իսկ Սպիտակ տան վարչակազմն ընտրում է երեքը՝ ամենաշատ մեղք ունեցողներին։
Կամ նրանք, որոնց դիպչելը հատկապես կտխրեցնի Կրեմլին։ Օրինակ՝ «Ալֆա» բանկը․ չնայած ղեկավարությունը վաղուց արդեն Լոնդոնում է, այն փակելը սարսափելի հարված կլինի ուժայինների համար։
Եվ վերջապես, անհատական պատժամիջոցներ նախագահի, վարչապետի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի դեմ։ Ինչը կնշանակեր առհասարակ հարաբերությունների խզում։ Յուրաքանչյուր դիվանագիտություն հիմնված է այն բանի վրա, որ դիվանագիտական գործակալը խոսում է իր սուվերենի անունից։ Իսկ եթե ԱՄՆ Կոնգրեսն ու վարչակազմը հայտարարում են, որ Ռուսաստանի նախագահն անիմաստ և անանուն մեկն է, ապա ո՞ւմ հետ են այդ դեպքում լուծելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։ Նավալնո՞ւ։ Գոզմանի՞։ Շենդերովիչի՞։ Նույնիսկ ծիծաղելի չէ։
ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ Ռուսաստանը նահանջելու տեղ չունի. Պուտին
Միաժամանակ հայտնում են, որ դժոխային պատժամիջոցները պարզապես ժողովրդական պատգամավորների ստեղծագործական երևակայությունը չեն (նրանք շատ բան կարող են երևակայել), դրան աջակցում է ԱՄՆ վարչակազմը։ Սարսափելի է հնչում, չնայած վարչակազմի ներսում հարաբերությունները վաղուց արդեն կառուցվում են «մի անգամ կարապը գայլձկանը խեցգետնաձև․․․» սկզբունքով, և շատ դժվար է հասկանալ, թե Վաշինգտոնի որ աշտարակն ինչ է ուզում։ Այնտեղ վաղուց արդեն միասնական կամք չկա։
Չնայած Ժնևում բանակցող Շերմանը, ողջունելով նախագիծը, պարզաբանում է, որ խոսքը կարող է լինել ոչ միայն ուղիղ ռազմական ներխուժման (դա ինքնըստինքյան հասկանալի է), այլև այն դեպքում, եթե ուղղակի ներխուժում չլինի, սակայն Ռուսաստանի քաղաքականությունը «որևէ ձևով խարխլի (ուկրաինական իշխանությունը՝ ծնթ․հեղ․) կամ ստիպի կատարել փոփոխություններ, որոնք Ուկրաինայի ժողովուրդը չի խնդրել»։ Սա թարգմանաբար նշանակում է, որ պատժամիջոցները կարող են կիրառվել առանց ռազմական գործողությունների առկայության կամ բացակայության հետ կապ ունենալու։
Ռուսաստանը ՆԱՏՕ–ին և ԱՄՆ–ին առաջարկում է հարաբերություններ սկսել մաքուր էջից. ԱԳՆ
Չէ՞ որ ուկրաինական իշխանության դիրքերի խարխլումն ընթանում է շարունակաբար (դրա համար գոյություն ունի Զելենսկին), և միշտ էլ կարելի է ասել, որ Մոսկվան է մեղավոր։ Ճիշտ այնպես, ինչպես «փոփոխությունները, որոնք ուկրաինացի ժողովուրդը չի խնդրել» այն փոփոխություններն են (անկախ նրանից՝ ում պատճառով են տեղի ունեցել կամ ով է իրականացրել), որոնք դուր չեն գալիս Պետդեպին, որն ավելի լավ է հասկանում ուկրաինացիների կամքը, քան իրենք՝ ուկրաինացիները։ Իսկ եթե դուր չի գալիս, ուրեմն նորից Մոսկվան է մեղավոր։ Ինչից էլ բխում է խիստ պատժի անհրաժեշտությունը։
Միացյալ Նահանգների պատժամիջոցները, որոնք կապ չունեն ո՛չ առհասարակ իրավունքի մասին պատկերացումների, ո՛չ էլ, մասնավորապես, հանցանքի և պատժի մասին գիտության հետ, կարող են տարբեր արձագանք առաջացնել՝ ծիծաղ, վախ, դժգոհություն և այլն։ Պատժամիջոցը հայտարարողի, այսինքն՝ ԱՄՆ իշխանությունների տեսանկյունից, պատժամիջոցների հասկացությունը կարելի է մեկնաբանել ծագումնաբանության տեսանկյունից․ լատիներեն sanctio՝ «անխախտ օրենք, անսասան օրինականացում», որը ծագում է sancire՝ «սրբագործել, դարձնել անսասան, հայտարարել անխախտ» բայից և sacer՝ «սրբազան» ածականից։
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում 35 ռուսաստանցու դեմ. նրանց մեջ են Պուտինը, Սիմոնյանը...
Միացյալ Նահանգների իշխանությունների կամքը սուրբ է և անսասան, ինչպես վայել է անվիճելի սրբությանը, իսկ այդ կամքին հակառակ գնացողը սրբապղծություն է գործում՝ դրա բոլոր հետևանքներով հանդերձ։ Իսկ ամերիկացի ժողովրդի բացարձակ իշխանության պատճառով նրա անունից կիրառվող պատժամիջոցներն անորոշ բնույթ են կրում․ պատասխանատվության միջոցի կիրառումն ամբողջությամբ հանձնվում է լիազոր մարմնի, օրինակ՝ բացարձակ միապետի հայեցողությանը։ Ճիշտ է, նշվում է, որ ժամանակակից իրավունքի համար անորոշ պատժամիջոցները բնորոշ չեն, բայց ԱՄՆ Կոնգրեսն ու վարչակազմն ավելի լավ գիտեն, թե ինչն է բնորոշ, իսկ ինչը բնորոշ չէ:
Մնում է միայն նշել, որ նախորդ դարերի անորոշ պատժամիջոցների համեմատ ամերիկյան փարձառությունը դեռ համեմատաբար մարդասիրական է։
15-րդ դարում Ահմեդ խանը պատժամիջոցներով էր սպառնում Իվան 3-րդ ցարին․
Եվ քո սրածայր գդակը սեղմիր՝
Հնազանդ եղիր դու Ահմեդ խանին,
Թե չէ արյունով հողդ կողողվի,
Եվ իշխաններիդ ջարդած ողերով։
Իսկ 16-րդ դարում Անգլիայի արքա Հենրիխ 8-րդը, երբ չկարողացավ իր մանկահասակ որդուն՝ Էդուարդ 6-րդին, ամուսնացնել նույնպես մանկահասակ Մարիա Ստյուարտի հետ, վատ վարված Շոտլանդիայի դեմ պատժամիջոցներ սահմանեց․ «Նորին Մեծութունը հրամայում է ամեն բան հրի ու սրի մատնել։
Լավրովը չի հավատում Ռուսաստանի դեմ «չտեսնված» պատժամիջոցներին
Այրեք Էդինբուրգը և հողին հավասարեցրեք, հենց որ դուրս կբերեք և կթալանեք ամենը, ինչ հնարավոր է։ <…> Թալանեք Հոլիրուդը և Էդինբուրգի շուրջ բոլոր քաղաքներն ու գյուղերը, որ կհանդիպեք։ Հեղեղի ու թալանի տվեք Լեյթն ու մյուս քաղաքները, իսկ որտեղ դիմադրության կբախվեք, անխնա ոչնչացրեք տղամարդկանց, կանանց և երեխաներին»։
Հենրիխ 8-րդի ֆոնին ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը բարեգթության մարմնացում է։