ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ Գիշերը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ժամը 03։50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանին հարակից այգու մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
«Պարզվել է, որ Բեյրութի փողոցում՝ մանկական այգու մոտակայքում, բախվել են «Opel Astra» և «Mercedes-Benz S500» (վարորդ` Դ․ Հ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։ Վթարի հետևանքով 3 տուժածի փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Նրանց հոսպիտալացրել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ ԱԻՆ տեղեկություններով՝ հիվանդանոցում 34-ամյա Հ․ Բ․-ն մահացել է։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը «Opel Astra»-ի վարորդ Հակոբ Բաղդասարյանն է, մյուս տուժածը նրա ուղևոր` 52-ամյա Սրբուհի Ավագյանն է։
Ըստ կայքի՝ «Մերսեդեսի» վարորդ, Սյունիքի մարզի 29-ամյա բնակիչ Դավիթ Հովհաննիսյանը հիվանդանոցից փախուստի է դիմել։