Յանա Եգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Թբիլիսիում կայացած Աշխարհի գավաթի մրցաշարում

Յանա Եգորյան
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը կիսաեզրափակիչում պարտվել է Հունաստանը ներկայացնող մրցակից Թեոդորե Գունտուրային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ Օլիմպիական կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի սուսերամարտիկ Յանա Եգորյանը Թբիլիսիում նվաճել է սուսերամարտի Աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ի՜նչ համով բալիկ է»․ Յանա Եգորյանը հրապարակել է 2 ամսական որդու լուսանկարը
Նշվում է, որ օլիմպիական կրկնակի չեմպիոն Եգորյանը մրցաշարի կիսաեզրափակիչում 14:15 հաշվով պարտվել է Թեոդորե Գունտուրային (Հունաստան):
Եգորյանից բացի բրոնզե մեդալի է արժանացել նաև իտալացի Ռոսելա Գրեգորիոն:
Կրքոտ և գրավիչ. Յանա Եգորյանը նկարահանվել է հայ երգչի տեսահոլովակում
Իսկ ահա ոսկե մեդալը նվաճել է ֆրանսիացի Կարոլին Կերոլին, որը եզրափակիչում հաղթել է Գունտուրային 15:12 հաշվով: