ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի 19 ինքնաթիռ Ղազախստանից վերադարձել են Ռուսաստան. 20–րդն օդում է

ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը Ղազախստանից սկսվել է հունվարի 13–ին։
Sputnik
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի 19 ինքնաթիռ, որոնք Ղազախստանից վերադարձնում են ՀԱՊԿ հավաքական զորակազմի ռուս խաղաղապահներին, արդեն հայրենիքում են։ Ինքնաթիռները վայրէջք են կատարել մերձմոսվայի «Չկալովսկի» օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ալմաթի» օդանավակայանում ռուս խաղաղապահների ստորաբաժանումները ռազմական տեխնիկայի բեռնում են իրականացրել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներում:
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
ՀԱՊԿ-ի գործունեության լուրջ վերակառուցման անհրաժեշտություն չկա. Ստանիսլավ Զաս
Երեկ խաղաղապահ զորակազմի մի մասը Ղազախստանից Ռուսաստան էր վերադարձել։ Նրանց տեղափոխման համար գործի էին դրվել 15 Իլ-76 և 3 Ան-124 ինքնաթիռներ։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից սկսվել է հունվարի 13-ին: