Ճապոնիայում «Օմիկրոնով» վարակված անձի մահվան առաջին դեպքն է գրանցվել

«Օմիկրոն» շտամ. Արխիվային լուսանկար
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է Ճապոնիայի բոլոր 47 պրեֆեկտուրաներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակված անձի մահվան առաջին դեպքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով «Կիոդո» գործակալությունը։
Նշվում է, որ մահացածը տարիքով մեծ է եղել, և փորձաքննությունը ցույց է տվել, որ նա հենց «Օմիկրոնով» է վարակված եղել։
«Նյարդերդ չեն դիմանում»․ Մյասնիկովին զայրացրել է «Օմիկրոնի» վերաբերյալ վիճակագրությունը
Նախօրեին Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների աննախադեպ աճ` նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից սկսած. հունվարի 14-ին Ճապոնիայում կորոնավիրուսի 22 045 նոր դեպք է հայտնաբերվել։ Մեկ օրում մահացել է 11 մարդ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Օմիկրոն» է հայտնաբերվել Ճապոնիայի բոլոր 47 պրեֆեկտուրաներում:
293 նոր դեպք, 3 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Նշենք, որ «Օմիկրոնը», ի տարբերություն «Դելտա» շտամի, շատ ավելի արագ է տարածվում, բայց կլինիկական ընթացքով բավականին թեթև է։ Այն հիմնականում ախտահարում է վերին շնչուղիները, ուղեկցվում է քթից արտահոսքով, կոկորդի ցավով և շատ ավելի հազվադեպ է առաջացնում թոքաբորբ։