Սյունիքում բուք է. ոստիկանության մեքենան արգելափակվել է ձյան մեջ

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչ իրավիճակ է այս պահին Սյունիքի ճանապարհներին։
Sputnik
Սյունիքում այս պահին բուք է։ Ոստիկանությունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ճանապարհային ոստիկանության մեքենան մնացել ճանապարհի մեջտեղը։
Տեսանյութում երևում է նաև, որ փորձում են մեքենան հրել և հանել ճանապարհից, սակայն բքի պատճառով այնքան էլ չի ստացվում։
Փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին
«Ճանապարհային դեպարտամենտն» էլ իր հերթին հայտնում է, որ Սիսիան-Գորիս ճանապարհին ձնաբքի պայմաններում տեղում կատարվում են ձնամաքրման, ճանապարհի անցանելիության ապահովման աշխատանքներ։