ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Այսօր Շիրակի մարզում ՃՏՊ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 մարդ է վիրավորվել. գրում է Shamshyan.com-ը։
Ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ «Շիրակ» օդանավակայանի հարևանությամբ բախվել են Nissan Pathfinder և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: