ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Սաստիկ բքի պատճառով փակ է Մեղրիի լեռնանցքը։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Ժամը 18։50-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Մեղրիի լեռնանցքը փակ է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Սիսիան-Գորիս ճանապարհին ևս ձնաբուք է, տեղում կատարվում են ձնամաքրման, ճանապարհի անցանելիության ապահովման աշխատանքներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բքի ու ցածր տեսանելիության պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին։ Իսկ Սարավան-Զանգեր ճանապարհահատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: