Երեկոյան ձյուն կգա, կցրտի. եղանակի տեսություն

Երևանում ձյուն է գալիս. Արխիվային լուսանկար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 15-ի երեկոյան ժամերին, 16-ի գիշերը առանձին շրջաններում, 19-ի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 15-ի գիշերը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ քամին հյուսիսարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 15-17-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում հունվարի 15-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին սպասվում է ձյուն:
Մայրաքաղաքում հունվարի 15–ի գիշերը գրանցվել է 8-10 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի -1...-3 աստիճան ցուրտ։
ՀԾԿՀ–ն գազի սակագնի վերանայման հայտ է ստացել «Գազպրոմ Արմենիայից»