«Beeline»–ի բաժանորդները զրկվել են ինտերնետից. հայտնի է պատճառը

Beeline–ի գրասենյակը Հայաստանում
«Beeline»–ը վստահեցնում է` Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. «Beeline»–ը տեղեկացնում է, որ այս պահին խնդիր կա միջազգային կապուղիների հետ։

«Վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները։ Դրա հետևանքով մեր բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից»,–ասված է ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։

Միաժամանակ, «Beeline»–ը վստահեցնում է` Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար:
Ընկերությունն իր բաժանորդների ներողամտությունն է հայցում։
Տեխնիկական սխալ է եղել. Beeline-ը խնդրում է անտեսել քաղաքական հաղորդագրությունը
Նշենք, որ ընկերության բազմաթիվ բաժանորդներն արդեն իսկ սոցցանցերում հայտնել էին, որ ինտերնետի խնդիր կա։