ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահները «Խաղաղության դաս» են անցկացրել ու նվերներ են տվել Ստեփանակերտի Սախարովի անվան դպրոցի ավելի քան 50 աշակերտների:
Նշվում է, որ ինտերակտիվ դասն անցկացվել է դպրոցականների հայրենասիրական դաստիարակության շրջանակում:
«Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է աշխատել հանրության հետ։ Ստեփանակերտի դպրոցներից մեկում անցկացվել է «Խաղաղության դաս», որտեղ երեխաներին պատմել են Ռուսաստանի մշակույթի, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի աշխատանքի մասին», – ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դենիս Ֆարտունովը:
Միջին դասարանների ավելի քան 50 աշակերտներ ինտերակտիվ դասի մասնակից են դարձել։
Դասից հետո ռուս խաղաղապահները բարերարների հետ դպրոցականներին գրենական պիտույքներ ու քաղցր նվերներ են տվել:
Վերջում դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները շնորհակալություն են հայտնել ռուս խաղաղապահ զորախմբի Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներին՝ անցկացված դասի ու երիտասարդության կրթության ոլորտում ցուցաբերած աջակցության համար: