ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

ՌԴ ՕՏՈւ ինքնաթիռները հայ խաղաղապահներին տեղափոխել են Ղազախստանից

Հայկական խաղաղապահ զորախումբը Ղազախստանից վերադարձել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 3 ինքնաթիռով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները ՀՀ զինվորականներին տեղափոխել են մշտական տեղակայման վայրեր։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ։
«Հայաստանի Հանրապետության խաղաղապահ զորախմբի անձնակազմը եւ տեխնիկան հայրենիք են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 երեք ինքնաթիռներով», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից սկսվել է հունվարի 13-ին: