ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր կայացած մամուլի ասուլիսում խոսել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ընդլայնման հնարավորությունների մասին։
Նշենք, որ ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը:
«ՀԱՊԿ կանոնադրության մեջ գրված է `ով ցանկանում է միանալ, պետք է նման խնդրանքով դիմի», - ասել է Լավրովը:
Նախարարը հավելել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում պետությունների ղեկավարները ստորագրել են արձանագրություն, որով փոփոխություններ են կատարել կանոնադրությունում և բացի լիիրավ անդամներից ստեղծվում են գործընկեր և դիտորդ երկրների ինստիտուտներ:
Նրա խոսքով ՝ առնվազն շփումներ ստեղծելու առումով կա հետաքրքրություն: