Հայաստանում տեղ–տեղ ձյուն է, տեղ–տեղ` ձնաբուք, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Սյունիք. Արխիվային լուսանկար
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային, Գյումրի-Ամասիա և Գյումրի-Բավրա (բուք է) ավտոճանապարհները։

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում ձնաբուք է:

Սյունիքի մարզում (բացառությամբ Կապան քաղաքի), Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Վայոց Ձորի մարզի բարձրադիր հատվածներում տեղում է ձյուն։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց։
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը 14-17 աստիճան կնվազի. եղանակի տեսություն
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։