ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Fly Arena ազգային ավիափոխադրողն ապրանքանիշում օգտագործելու է հայկական դրոշի գույները և քայլող մարդու խորհրդանիշը։ Տեղեկությունը շնորհանդեսի ժամանակ հայտնել է Air Arabia-ի կրեատիվ մենեջեր Սահմար Խուզամին:
Ազգային փոխադրողը ստեղծվում է այդ ավիաընկերության հետ, և Հայաստանի կառավարության մասնաբաժինը 51% կլինի։
«Մենք որոշեցինք օգտագործել քայլող մարդու գաղափարը, քանի որ յուրաքանչյուր մարդ ճանապարհորդության ընթացքում իր ուղին է գծում, ճանաչում է աշխարհը։ Բացի այդ, մարդու ուրվագիծը հիշեցնում է «А» տառը և գունային համադրությամբ Հայաստանի հետ է ասոցացվում», – ասել է Խուզամին։
Նա ավելացրել է, որ հայկական դրոշի գույները կօգտագործվեն ավիաընկերության ինքնաթիռների և այլ տարրերի վրա:
Ավելի վաղ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (Anif) անվան ընտրությունը վստահել էր ժողովրդին, ինչի կապակցությամբ հայտարարվել էր մրցույթ: Մեկ ամսվա ընթացքում հիմնադրամը վերանայել է ավելի քան 500 հայտ, ի վերջո, ընտրել է Flyarna անունը։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Air Arabia-ն ու Հայաստանի ազգային հետաքրքրությունների ֆոդը (ANIF, պետական-մասնավոր ներդրումային հիմնադրամ) համաձայնագիր էին ստորագրել ազգային ավիափոխադրող ստեղծելու մասին: Մերձավոր Արևելքում խոշորագույն լոուքոսթերի ղեկավարությունը նույն օրը հայտարարել էր, որ մտադիր է արդեն 2022 թվականի ամռանը թռիչքներ իրականացնել Airbus 320 ու Airbus 321 օդանավերով:
Նոր ավիաընկերությունը բյուջետային ավիափոխադրող է, որը տեղակայված կլինի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ու թռիչքներ կիրականացնի Հայաստանի դրոշի ներքո: