Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանը 92 տարեկան հասակում էլ ամեն առավոտ մարզվում է։ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի Facebook-ի էջում հրապարակվել է լեգենդար մարզիկի մարզումից փոքրիկ տեսանյութ։
«Ալբերտ Ազարյանը վերադարձավ իր առօրյա մարզումներին»,–տեսանյութին կից գրված է հրապարակման մեջ։
Ազարյանը բազմիցս ասել է, որ եթե չգնա մարզադպրոց, չի կարող ապրել:
«Իմ աշխատանքն է ինձ ուժ տալիս: Այստեղ կրկին երիտասարդանում եմ»,- հարցազրույցներից մեկում ասում է լեգենդը։
Նշենք, որ Ալբերտ Ազարյանը մրցումների է մասնակցել աշխարհի 49 պետություններում, նվաճել 45 ոսկե, 42 արծաթե ու 10 բրոնզե մեդալ: