ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների վրա ստվեր գցել չի հաջողվի. Զախարովա

Ռուս խաղաղապահներն Արցախում. Արխիվային լուսանկար
Ռուս խաղաղապահների աշխատանքը, ըստ Զախարովայի, հստակ է` նրանք ճգնաժամի կարգավորմանն են նպաստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների վրա ստվեր գցել չի հաջողվի։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ` մեկնաբանելով Ադրբեջանի կողմից նման փորձ անելու դեպքերի մասին հնչող կարծիքները։

«Որևէ մեկին չի հաջողվի ռուս խաղաղապահների գործունեության վրա ստվեր գցել։ Նրանց աշխատանքը հստակ է` նրանք ճգնաժամի կարգավորմանն են նպաստում»,–ասել է Զախարովան։

Ինչ վերաբերում է խաղաղ բնակչության ուղղությամբ ԼՂ–ում հնչող կրակոցներին, Զախարովան նշել է, որ ավելի լավ կլինի այդ հարցով դիմել տեղում իրենց առաքելությունն իրականացնող խաղաղապահներին, որոնք կապի մեջ են երկու կողմի հետ։
«Անհրաժեշտության դեպքում նրանք հետաքննում են դեպքերը»,–ասել է Զախարովան։
Ռուս զինվորականներն ապահովել են Արցախի նռան այգիներում աշխատանքի անվտանգությունը
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին ադրբեջանական կողմը կրակել էր Կարմիր շուկայի, Թաղավարդի, Ասկերանի ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։