Ձորագետի կամրջի մոտ ժայռաբեկորն ընկել է մեքենայի վրա, ուղևորին հոսպիտալացրել են

Քարաթափում
Ալավերդու բուժկենտրոն տեղափոխված քաղաքացու վիճակը ծանր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Այսօր Լոռու մարզի Ձորագետ գյուղի կամրջի մոտակայքում քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը քարաթափման մասին ահազանգը ստացել է ժամը 13։58-ին։
Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ ժայռաբեկորներից մեկը (մոտ 0․5 խմ) ընկել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վրա (վարորդ՝ Գ․ Ռ․)։ Ուղևոր Պ․ Մ․-ն (ծնված 1981 թ․) արգելափակվել է ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ. բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
Գեղարքունիքի մարզում երթուղային «Գազելը» բախվել է «Մերսեդեսին». տուժածներից մեկը երեխա է
Փրկարարները ճանապարհահատվածը ժայռաբեկորներից մաքրել են, և այժմ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են 12 մեքենա. խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի