Ձյուն, մառախուղ, ջերմաստիճանի նվազում է սպասվում. եղանակի տեսություն

Օդերևութաբանները եղանակային կանխատեսումներ են արել առաջիկա մի քանի օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Չինացիներն արհեստական արև են ստեղծել, որն իրականից հինգ անգամ տաք է. տեսանյութ
Այսօր լեռնային և նախալեռնային շրջաններում, վաղը` հանրապետության բոլոր հատվածներում, ձյուն կգա: Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 14-15-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով և մառախուղ:
Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կզովացնի ամռանը, կջերմացնի ցրտին. գիտնականները «խելացի» գործվածք են ստեղծել