Առգրավվել է Երևանի փողոցներում վաճառվող ավելի քան 300 կգ սիգ տեսակի ձուկ

Սիգ. Արխիվային լուսանկար
Սիգ տեսակի ձկան ձվադրման շրջանում ապօրինի որսի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հունվարի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Ավան, Կենտրոն, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում հայտնաբերվել են սիգ ձկնատեսակի վաճառքի դեպքեր, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցների կողմից առգրավվել է ավելի քան 300 կգ սիգ տեսակի ձուկ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության համապատասխան բաժինների աշխատակիցների հետ համատեղ առգրավվել է 196 կգ 416 ձուկ, որը հանձնվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

Միաժամանակ Երևանի Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների աշխատակազմերի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժինների աշխատակիցներն էլ հայտնաբերել և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ առգրավվել են 107 կգ 295 սիգ տեսակի ձուկ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Սիգ վաճառող երկու տղամարդու բերման են ենթարկել
Հիշեցնենք, որ սիգ տեսակի ձկան ձվադրման շրջանում՝ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի որսի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: