ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Տոկիոյում առաջին անգամ հանրությանն են ներկայացրել նախորդ տարվա հունիսին ծնված երկվորյակ պանդաներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հրապարակելով Ուենոյի կենդանաբանական այգու տեսանյութը։
Նշվում է, որ կորոնավիրուսի դեպքերի աճով պայմանավորված` կենդանաբանական այգին ժամանակավորապես փակվելու է։ Սակայն մինչ այդ այցելուներին 3 օր հնարավորություն կտրվի տեսնելու պանդաներին։ Ի դեպ, մեկ օրում միայն 1000 այցելու կարող է պանդաներին տեսնել, չնայած յուրաքանչյուր տոմսի համար արդեն 350 անձ է դիմել։
Ուենոյի կենդանաբանական այգում վերջին 140 տարվա մեջ առաջին անգամ է, որ երկվորյակ պանդաներ են ծնվել։ Սինսին անունով պանդան 2021-ին ունեցավ Սյաոսյաոյին (որձ) և Լեյլեյին (էգ)։
Այժմ երկվորյակներից յուրաքանչյուրը կշռում է 14 կգ, իսկ երբ ծնվել էին, նրանց քաշն ընդամենը 124 և 126 գրամ էր։