ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ՀՀ արդարադատության նախարարության կողմից հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել 3 հասարակական կազմակերպություն և 2 արտախորհրդարանական կուսակցություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետի որոշման համաձայն`արդարադատության նախարարության կողմից մրցույթը հայտարարվել էր 2021թ․ դեկտեմբերի 21-ին։ Մասնակցելու հետաքրքրություն էր ցուցաբերել Հայաստանում գրանցված 7 հասարակական կազմակերպություն և 5 արտախորհրդարանական կուսակցություն:
Հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերից որոշման չափանիշներին բավարարող ճանաչված թվով 5 հայտից ընտրվել են հետևյալ թեկնածուները՝
1.
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ (թեկնածու՝ Արթուր Սաքունց):2.
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ (թեկնածու՝ Դանիել Իոաննիսյան):3.
«Իրավունքի եվրոպա» ՀԿ (թեկնածու՝ Տիգրան Եգորյան):Արտախորհրդարանական կուսակցությունների կողմից ներկայացված հայտերից որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող են ճանաչվել և ընտրվել հետևյալ թեկնածուները՝
1.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (թեկնածու՝ Էդմոն Մարուքյան).2.
«Հանրապետություն» կուսակցություն (թեկնածու՝ Մասիս Մելքոնյան):Թեկնածուների ցանկը ներկայացվելու է վարչապետի աշխատակազմ և ենթակա է հաստատման սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման մասին վարչապետի որոշմամբ՝ խորհրդի ամբողջական կազմի հետ միասին։